Ծառայություններ



Սերվերների տեղակայում

«Սերվերների տեղակայում» ծառայությունը կազմակերպության կամ անհատի կողմից սերվերների և այլ հաշվողական սարքավորումների տեղադրելու նպատակով Դատա կենտրոնում տարածքի վարձակալության գործընթացն է։ Ընդհանուր առմամբ, սերվերների տեղակայման ծառայությունը իր մեջ ներառում է շինության, հովացման համակարգի, հակահրդեհային համակարգի, անխափան հոսանքի տրամադրման, ֆիզիկական անվտանգության և այլ հարակից ծառայությունների ապահովում։

Մեր կողմից մատուցվող «Սերվերների տեղակայում» ծառայությունը եզակի առաջարկ է հայկական շուկայում։ Միջազգային ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածքները պարզապես իդեալական միջավայր են հանդիսանում Ձեր սարքավորումները (սերվերները) ֆիզիկապես մեր Դատա կենտրոնում տեղակայելու տեսանկյունից։